Փոխարժեքներ
08 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայային. տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Նախագահը կարևորել է երկու երկրների միջև ակտիվ շփումներն ու բարձր մակարդակի փոխայցելությունները, այդ թվում` մի քանի ամիս առաջ Վրաստանի նախագահի, վարչապետի և այլ բարձրաստիճան անձանց այցելությունները Հայաստան, որոնց ընթացքում քննարկվել են հայ-վրացական հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգիռ է խաղաղ ու կայուն տեսնել հարևան Վրաստանը, իսկ բարեկամ վրաց ժողովրդին` բարեկեցիկ պայմաններում իր ապագան կառուցելիս:
Վրաստանի պաշտպանության նախարարը, նշելով, որ սա իր առաջին պաշտոնական այցն է Հայաստան, հայ գործընկերոջ հետ ունեցած հանդիպումն ու քննարկումները համարել է արդյունավետ: