|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ոչնչացրել է ահաբեկչի, որը պատրաստվում էր երկրում ահաբեկչական գործողություն իրականացնել: Այդ մասին հայտնում է haqqin.az-ը:
Տեղեկության համաձայն` ծառայությունը ահաբեկչության դեմ պայքարի արշավի շրջանակում պարզել է, որ Ադրբեջանի քաղաքացի, կրոնական ծայրահեղական Յաշար Ջավադովը, որը երկրի սահմաններից դուրս անօրինական խմբավորումների կազմում մասնակցել է զինված հակամարտությունների և ահաբեկչություններ իրականացրել, միացել է ահաբեկչական կազմակերպության, ստացել ֆինանսական օգնություն, ձեռք բերել հրազեն և պայթուցիկ նյութեր հարձակումներ իրականացնելու համար:
Ձերբակալության ժամանակ Ջավադովը կրակ է բացել ոստիկանության վրա: Պատասխան կրակով հանցագործը ոչնչացվել է: