|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վաղը կառավարության նիստում կքննարկվի 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված` կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ բնապահպանության նախարարությանը 15 մլն դրամ հատկացնելու հարցը:
Նախարարությանը հատկացվող 15 մլն դրամից 9 մլն 750 հազար դրամը, որպես դրամաշնորհ, կտրվի «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` «Դիլիջան» ազգային պարկում պահնորդական ծառայության միջոցով (աութսորս) պահպանության փորձնական ծրագրի իրականացման համար:
Բնապահպանության նախարարությանը 15 մլն դրամ հատկացնելու հարցը կներկայացնի բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: