|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պատճառով սպառնացել են իր ընտանիքի անդամներին. տեղեկացնում է Demokrathaber-ը:
Գերմանական մամուլի հետ զրույցում Գաբրիելն ասել է. «Սա Էրդողանի ոճն է: Ըստ երևույթին՝ ոմանց տրամադրում է, որպեսզի իմ կնոջը նեղություն, անհանգստություն պատճառեն»:
Գաբրիելի ընտանիքի դեմ ուղղված սպառնալիքների մասին ավելի վաղ բարձրաձայնել էր Rheinpfalz թերթը: «Իմ ատամնաբույժ կնոջ գրասենյակային հեռախոսահամարին սպառնալիքով զանգեր են գալիս»,- զրույցում նշել էր նախարարը: