|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Գերմանացի քաղաքական գործիչները շարունակում են խիստ արձագանքել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սկանդալային հայտարարությանը:
Հիշեցնենք, որ նա քննադատել էր Գերմանիայի իշխանություններին այն բանի համար, որ նրանք արգելել են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի անցկացումն ու թուրք պաշտոնյաների ելույթները Գերմանիայի տարածքում: Էրդողանը գերմանական իշխանությունների վերաբերմունքը նմանեցրել էր նացիստական գործելաոճին:
Էրդողանի խոսքերին անդրադարձել է նաև Գերմանիայի արդարադատության նախարար Հեյկո Մաասը: «Ամոթալի, դժվար ընկալելի և անընդունելի» համարելով Թուրքիայի նախագահի հայտարարությունները՝ նա հորդորել է չտրվել Էրդողանի սադրանքներին: Նախարարը հայտարարել է, որ Էրդողանի նպատակը ոչ թե Գերմանիայում հանրաքվեի միջոցառումներն են, այլ սադրանքը:
Մաասը դեմ է արտահայտվել թուրք պաշտոնյաների մասնակցությամբ միջոցառումներն ամբողջապես արգելելու պահանջներին՝ նշելով, որ նման միջոցառումներն արգելելու համար Գերմանիայի կառավարությունը պետք է արգելի Էրդողանի կամ էլ Թուրքիայի կառավարության անդամների մուտքը երկիր: