|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանի Արևշատ համայնքում կրակոցներ են հնչել: Այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական բաժնից:
«Օգոստոսի 20-ին քաղաքացին զանգել է ոստիկանություն և հայտնել, որ գիշերը կրակել են իր տան վրա: Պարզվել է, որ անհայտ անձը հրազենից կրակոցներ է արձակել նշված քաղաքացու տան մոտ, որի հետևանքով վնասվել են տան պատուհանների ապակիները և տան դիմաց կայանած մեքենան Կրակողը դիմել է փախուստի: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են պարկուճներ»,- հայտնեցին ոստիկանությունից:
Նշենք, որ զոհեր և վիրավորներ չկան:
Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու և կատարվածը բացահայտելու ուղղությամբ, կատարվում է քննություն: