|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Ինչպես հաղորդում է Tert.am-ը, քիչ առաջ Վրաստանի Քոբուլեթի հանգստավայրում կրակոցներ են հնչել։
Քաղաքի Ռուսթավելի փողոցում հանգստյան տուն ընտրած Կարեն Գրիգորյանը Tert.am-ին փոխանցեց,որ դեպքի վայրում բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել,ովքեր ավելի քան երկու կրակոց են լսել։
«Մոտավորապես մեկ ժամ առաջ հնչեցին կրակոցներ։Այս պահին դեպքի վայրում են աշխատում իրավապահները։ Ականատեսները պատմում են,որ դեպքի վայրում կանգնել և մեքենայից կրակել են այստեղ գտնվող երիտասարդի ուղղությամբ։ Ասում են,որ կրակողը քաղաքացիական հագուստով ոստիկան է։ Իրավապահները ևս դա գոնե բանավոր չեն հերքում»,-ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ կրակոցներն արձակել են ազգությամբ վրացի երիտասարդի ուղղությամբ։ Դեպքի վայրում դեռ շարունակում են աշխատել իրավապահները։
Տուժածներ լինելու մասին տեղեկությունները դեռ պարզ չեն։