|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները սկսել են հանձնվել լիբանանյան «Հեզբոլա» շարժման անդամներին, որը ավելի վաղ հայտնել էր գրոհայինների դեմ գործողություն սկսելու մասին. հայտնում է РИА Новости-ն` «Հեզբոլա»-ում աղբյուրին հղումով:
Աղբյուրի խոսքով` ահաբեկիչների մի մասն արդեն «Հեզբոլա»-ի ձեռքերում է, մնացած մասը պատրաստ է հանձնվել`վայր դնելով զենքը:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Լիբանանի բանակը Սիրիայի հետ սահմանին ռազմական գործողություն է սկսել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: