|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Բոլոր 4 անձինք, որոնք որոնվում էին և կասկածվում Իսպանիայում ահաբեկչություններ իրականացնելու մեջ, ոչնչացվել են. հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ հաղորդվել է երեք ահաբեկչի ոչնչացման մասին: Նրանք են` Մուսա Ուկաբիրը, ով ֆուրգոնով մխրճվել էր մարդկանց մեջ, Սաիդ Ալան և Մոհամեդ Խիչամին: Նրանք ոչնչացվել են Կամբրիլսում:
El País-ի աղբյուրները հայտնել են, որ մահացել է նաև չորորդ որոնվող անձը` Յունես Աբու Յակուբը:
Հիշեցնենք, որ Բարսելոնայում ահաբեկչության հետևանքով 13 մարդ է զոհվել, 100-ից ավել վիրավոր կա: