|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի տներից մեկի բակում նորածին աղջիկ երեխա է հայտնաբերվել:
Yerkir.am-ի հետ զրույցում ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ ահազանգը ստացվել է օգոստոսի 12-ին` առավոտյան ժամը 09:25-ին:
«Քաղաքացին հայտնել է, որ Պռոշյան գյուղի Տեղերաշեն փողոցի հողամասի ծառի տակ նորածին երեխա կա»,- հայտնեցին լրատվական ծառայությունից, այնուհետև հավելեցին, որ նորածնին տեղափոխել են Կոտայքի մարզի «Նաիրի» ԲԿ:
Հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն: