|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Բաքվում կալանքի տակ գտնվող բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման հարցը կլուծվի մոտակա 7-10 օրերին: Այդ մասին Интерфакс-Азербайджан-ին հայտնել է նրա փաստաբան Էդուարդ Չերնինը:
«Կարծում եմ` մոտակա 7-10 օրերի ընթացքում պարզ կլինի` ինչ քայլեր կձեռնարկվեն այդ ուղղությամբ»,- ասել է նա:
Նա նշել է, որ Իսրայելը ցանկություն է հայտնել է, որ Լապշինին արտահանձնեն: «Սակայն ցանկանալու և կոնկրետ քայլերի միջև մեծ տարբերություն կա: Իսրայելական կողմը հայտարարել է, որ իրենց մոտ որոշակի գործընթաց գոյություն ունի»,- հավելել է փաստաբանը: