|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՌԴ-ում 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի արտահանձնման ժամկետների վերաբերյալ որևէ տեղեկություն չկա: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց Հրաչյայի դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը: Նա նշեց, որ որևէ տեղեկություն չունեն Հրաչյայի առողջական վիճակի մասին:
Նշենք որ ապրիլին պարզ դարձավ, որ վերացել է Հրաչյա Հարությունյանին Հայաստանին փոխանցելու` ֆինանսական պարտավորությունների առկայության խոչընդոտը: ՀՀ իշխանությունները, արդարադատության նախարարությունը հետևողական ջանքեր են գործադրում դատապարտյալի փոխանցման խնդրի լուծման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը իր «ԿամԱԶ» մակնիշի մեքենայով 2013-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսի, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ: Նա դատապարտվել էր 6 տարի ու 9 ամիս ազատազրկման: Դատավճռի համաձայն` Հրաչյա Հարությունյանը մեղավոր է ճանաչվել երկու հոդվածով` ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում, որն առաջացրել է ծանր հետևանքներ, և կեղծ փաստաթղթի օգտագործում: