|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԵՊՀ-ն 500 ուսանողի համար նախատեսված հանրակացարան է կառուցում։ Այս մասին տեղեկանում ենք «Ասպարեզ»-ից:
Հանրակացարանը լինելու է ժամանակակից, ունենալու է երկտեղանոց սենյակներ` առանձին լվացարաններով: Լինելու է մեկ մեծ ճաշարան, յուրաքանչյուր հարկում` խոհանոց:
Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը տեղեկացրել է, որ ամերիկահայ բարերար Գուրգեն Ասատուրյանը ԵՊՀ-ին կտակել է 1 000.000 դոլար, որը դրված է հանրակացարանի կառուցման հիմքում, իսկ մնացած ծախսերը կատարվելու են համալսարանի բյուջեով:
Գուրգեն Ասատրյանը ՀՅԴ Վաշինգտոնի «Սեպուհ» կոմիտեության վաստակավոր անդամ էր:
Ի դեպ, հանրակացարանի շինարարական աշխատանքները նախատեսում են ավարտին հասցնել 2018-ի ամռանը: