|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Օգոստոսի 1-ին, ժամը 14:01-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտակայքում ավտոմեքենաներ են բախվել, տուժածներ չկան, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են Opel մակնիշի 06 LO 815 պետհամարանիշի (վարորդ՝ Հ. Մ.) և Volkswagen մակնիշի 29840408AC պետհամարանիշի (վարորդ՝ Մ. Խ.) ավտոմեքենաները. Մ. Խ.-ը և Opel մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ Լ. Թ.-ը հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 համալսարանային կլինիկա:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Opel մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և կատարել Volkswagen մակնիշի ավտոմեքենայի հովացման աշխատանքներ: