|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Մոսկովյան շրջանային դատարանում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ ուժայինները ոչնչացրել են փախուստի փորձ կատարած 3 ամբաստանյալի, 2-ը վիրավոր են: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն` ՌԴ ՆԳՆ Մերձմոսկվայի գլխավոր վարչությանը հղումով:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մոսկովյան շրջանային դատարանում փոխհրաձգություն է տեղի ունեցել: Դատարանի մամուլի քարտուղարը գործակալությանը տեղեկացրել էր, որ դատարանից տարհանել են բոլոր աշխատակիցներին ու այցելուներին, դատական նիստերը հետաձգվել են:
Ըստ որոշ տեղեկությունների` անհայտ անձը կրակ էր բացել «GTA-բանդա»-ի գործով դատավարության ժամանակ: Ավազակախմբի անդամները մեղադրվում են 17 մարդու սպանության մեջ: Նրանք 15 ավտոմեքենաների վրա հարձակում են գործել, թալանել ու սպանել մարդկանց: Ավազակախումբն իր անունը կապում է Grand Theft Auto համակարգչային խաղի հետ: