|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին հայտնել է, որ ԱՄՆ-ն իր նոր պատժամիջոցներով խախտել է Իրանի միջուկային ծրագրով համաձայնագրի պայմանները, և Թեհրանը բողոք է հայտնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին. հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ ԱՄՆ-ը Իրանի հրթիռային ծրագրի հետ կապված 18 կազմակերպության և ֆիզիկական անձի նկատմամբ պատժամիջոցներ էր սահմանել: Թեհրանը դատապարտել է Վաշինգտոնի քայլը` հայտնելով, որ պատասխան քայլերի կդիմի ամերիկյան ընկերությունների նկատմամբ: Ընդ որում` ԱՄՆ-ը հաստատել էր, որ Իրանը կատարում է միջազգային միջնորդների առջև ստանձնած պարտավորությունները: