|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր Իջևանում հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ զինծառայողը վիրավորվել է հակառակորդի կրակոցից: «Զինծառայողին տեղափոխել են Իջևանի բժշկական կենտրոն: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության»,- ասաց Հովհաննիսյանը: