|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱՄՆ Վիսկոնսին նահանգում գտնվող Three Square Market ընկերությունը աշխատակազմի 50 անդամների մաշկի տակ միկրոչիպեր է տեղադրելու: Այս մասին, ըստ РИА Новости-ի, հայտնում է BBC հեռուստաընկերությունը:
Հաղորդվում է, որ ծրագրի նպատակն է դյուրացնել մարդկանց մուտքը էլեկտրոնային սարքավորումներ: Մասնավորապես՝ միկրոչիպերը թույլ կտան գրասենյակային տեխնիկային ու համակարգիչներին միանալ: 300 դոլար արժողությամբ միկրոչիպերը մաշկի տակ կներդրվեն անվճար:
Հեռուստաընկերությունն ընդգծել է, որ նախագծի մասնակիցներն ինքնակամ են համաձայնել մասնակցել ծրագրին: Ավելի վաղ նմանատիպ քայլ էր կատարել բելգիական Newfusion ընկերությունը, որը մասնագիտացած է թվային մարկետինգի մեջ: Ենթամաշկային «բանալին» այս դեպքում աշխատակիցների բեյջին (անցաթուղթ) է փոխարինում: Չափսերով այն մոտ է բրնձի հատիկին: