|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Կորեայի Ջեոլաբուկ-դո նահանգի ղեկավար Սոնգ Հա-Ջինի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ տնտեսական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր: Կարեն Կարապետյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շարունակական բարեփոխումներ է իրականացնում բիզնես միջավայրի բարելավման և ներդրումային ծրագրերի համար նպաստավոր պայմանների ստեղծման ուղղությամբ: Սոնգ Հա-Ջինը նշել է, որ կորեացի գործարարները հետաքրքրված են Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցում, և այցի շրջանակում արդյունավետ հանդիպումներ են ունեցել հայաստանցի գործընկերների հետ:
Ջեոլաբուկ-դոյի նահանգապետը ներկայացրել է իր ղեկավարած նահանգում զարգացման ներուժ ունեցող ոլորտները՝ գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ:
Վարչապետ Կարապետյանը նշել է, որ հայկական կողմը հետաքրքրված է նշված բնագավառերնում հայ-կորեական կապերի զարգացմամբ, ինչը կարող է նոր թափ հաղորդել երկու երկրների համագործակցությանը: