|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
«Հրապարակ»-ը գրում է. «Մատենադարանի կառավարման խորհրդի վերջին նիստը, որը վարել է կառավարման խորհրդի նախագահ, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, քննարկել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանի հաշվետվությունը, որը հայտնվել է օդից կախված վիճակում՝ ԺՊ-ի հրամանը վաղուց դադարել է անօրինական լինելուց, իսկ նրա դոկտորականը դեռ չի հաստատվել, որպեսզի տնօրենի մրցույթ անցկացվի:
Նիստում ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հայտարարել է, որ պատրաստվում են Մատենադարանը դարձնել հիմնադրամ, և դրա կանոնադրության վրա է աշխատում 3 իրավաբանական վարչություն՝ ԿԳՆ-ի, Արդարադատության նախարարության և կառավարության:
Վիգեն Սարգսյանն էլ հայտնել է, որ, հավանաբար, վերջին անգամ է մասնակցում խորհրդի նիստին, քանի որ նախարարի աշխատանքը պարտադրում է հրաժարվել այս պաշտոնից: Հիմնադրամ դառնալուն զուգահեռ, փոփոխություններ կլինեն նաև Մատենադարանի խորհրդի կազմում, անդամների թիվը կկրճատվի»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: