|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Հրապարակ» գրում է․ ԱԺ աշխատակազմն ահազանգում է, թե Ալեն Սիմոնյանն ու աշխատակազմի ղեկավարը խտրականություն են դնում` ոմանց բարձր աշխատավարձեր ու պարգեւավճար են տալիս, մյուսներին` ոչ։ ԱԺ իրավական ապահովման եւ սպասարկման 6 հոգանոց բաժինը վարչություն են ուզում դարձնել՝ պետ նշանակելով ոմն Մարի Ստեփանյանի, ինչն արվում է զուտ նրա համար, որ նա շատ փող ստանա։ Բայց կառավարման տեսանկյունից 6 հոգանոց բաժինը վարչություն դարձնելն անիմաստ է։ Թեեւ ԱԺ մեկ այլ աղբյուր ասաց․ «Մարի Ստեփանյանը պրոֆեսիոնալ մասնագետ է եւ արժանի է բարձր աշխատավարձի», նա ԱԺ է տեղափոխվել «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից։