|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Հայկական Ժամանակ»-ը գրում է. «Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցուն անհատույց սեփականության իրավունքով հողատարածք է նվիրաբերվելու: Հողատարածքը գտնվում է Էջմիածնի սուրբ Գայանե վանքի հարևանությամբ և զբաղեցնում է 1.4 հետկար մակերես: «Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ՝ այդ հողատարածքը եկեղեցուն հատկացնելու խնդրանքով դիմել է Ամենայն հայոց կաթողիկոսը: Եկեղեցին մտադիր է այդ տարածքում արևային ֆոտովոլտային կայան կառուցել: Հողատարածքը դեռ գտնվում է կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության տակ և հատկացված է «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին: Գիտական կենտրոնին հատկացված է ընդհանուր մոտ 5 հեկտար տարածք»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: