Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը Journal du Dimanch-ին տված հարցազրուցում ասել է, որ Վերսալում կայացած բանակցություններից հետո Մոսկվայի ու Փարիզի մոտեցումները Սիրիայի հարցում փոխվել են:
Մակրոնը առանձնացրել է երկու կարմիր գիծ Սիրիայի հարցում` չի հանդուժելու քիմիական զենքի կիրառում, և եթե այն կիրառվի, ապա դրան պատասխան կտրվի: Ինչ վերաբերում է երկրորդ կարմիր գծին, ապա Մակրոնը պահանջել է հասանելի դարձնել մարդասիրական օգնությունը Սիրիայում: Միաժամանակ նա հայտարարել է, որ Սիրիայի նախագահին հեռացնելը պարտադիր պայման չէ, քանզի առաջնայինը Սիրիայում կայունության հաստատումն է ու պայքարը ահաբեկչության դեմ: