|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավանդական ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է արցախա-ադրբեջանական շփման գծում հուլիսի 4-ին տեղի ունեցած դեպքերին, երբ հակառակորդի հերթական սադրանքը հանգեցրեց նրա խաղաղ բնակիչների մահվան:
Զախարովան ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և նշել, որ հետագա արյունահեղությունն անթույլատրելի է:
«Կոչ ենք անում կողմերին` ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կայունացման համար: Աջակցում ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությանը, որում ընդգծվում է բռնության դադարեցման և բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը»,- ասել է նա:
Զախարովան նաև հավելել է, որ Ռուսաստանը հատուկ վերահսկողության տակ է պահում այդ թեման, ամեն ինչ արվում է այն բանի համար, որ իրավիճակի սրման դեպքում կարգավորման գործընթացի վերադարձվի, և այդպես էլ անելու է հետագայում: