|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր խորհրդարանում լրագրողներին հայտնեց, որ հայկական կողմը չի հրաժարվի Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից:
«Հայաստանը երբեք չի հրաժարվել հանդիպումներից` թե՛ ամենաբարձր մակարդակով, թե՛ ԱԳ նախարարների մակարդակով: Ինչպես մի քանի օր առաջ ասացի, բացառված չէ, որ ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում լինի հուլիսին», - նշեց նախարարը:
Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում շփման գծում տեղի ունեցածի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանըմ Նալբանդյանը պատասխանեց, որ համանախագահները պետք է արձագանքեին, ինչն էլ արեցին: «Մինչ այդ արձագանքը մենք խոսել էինք ԵԱՀԿ համանախագահների և Կասպրշիկի հետ»,- նշեց նա:
Հարցին՝ արդյո՞ք Ադրբեջանի կողմից հրապարակված` մահացած երեխայի լուսանկարը չի կարող շահարկումների առիթ դառնալ, թե երեխայի մահվան մեջ մեղավոր է հայկական կողմը, Նալբանդյանը պատասխանեց. «Այն մասով, որ ԱԳՆ-ն կարող էր մեկնաբանել հարցը, արդեն մեկնաբանել ենք»: