|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր կառավարության նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց ՀՀ մարզերի` 2017-2025 թթ. զարգացման ռազմավարությանը հավանություն տալու մասին հարցը: Ռազմավարության հիման վրա մշակվել են Հայաստանի Հանրապետության մարզերի` 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունները, որոնց հիմնական նպատակներն են` զբաղվածության ընդլայնում, մարդկային կապիտալի զարգացում և տարածքների մրցունակության բարձրացում:
«Յուրաքանչյուր մարզի համար ձևավորել ենք ռազմավարական փաստաթուղթ, որը 2017-2025թթ. համար ցույց է տալու հիմնական նպատակները, տեսլականը, չափորոշիչները, որով տվյալ մարզը պետք է զարգանա»- ասաց Դավիթ Լոքյանը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հավելեց, որ չափազանց կարևոր փաստաթուղթ է մարզերի ռազմավարության և զարգացման ծրագրի համատեքստում, այն պետք է դառնա աշխատանքային փաստաթուղթ:
Նա հանձնարարեց գերատեսչությունների ղեկավարներին` համագործակցել, խորհրդակցել մարզպետերի հետ` հստակեցնելու, թե ինչ քաղաքականություն ու աշխատանք պետք է տանեն յուրաքանչյուր մարզում: Ամեն տարի հետևելու են ծրագրին` հասկանալու համար, թե ինչ են արել, ինչը չեն արել: Որոշումն ընդունվեց: