|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Հուլիսի 1-ին, ժամը 19:16-ին տեղեկություն է ստացվել, որ Քասախ գյուղում` «Ֆլեշ» բենզալցակայանի մոտակա շինությունում, նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեխափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
***
Հուլիսի 1-ին, ժամը 12:08-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հովսեփ Էմինի փողոցի տներից մեկի բակում քաղաքացիները գյուրզա տեսակի երկու օձ են բռնել (տարայի մեջ է), որոնց անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն օձերին տեղափոխել են անվտանգ տարածք:
***
Հուլիսի 1-ին, ժամը 11:00-ին ահազանգ է ստացվել, որ հայտնաբերվել է օձ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի փոքր գերեզմանատան մոտակայքում (տարայի մեջ է). անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները գյուրզա տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք: