|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Հայտնել էինք, որ հուլիսի 19-29-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Ազգային ժողովն ընտրելու է հանրապետության նախագահին:
Հուլիսի 1-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել Արցախի ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) հերթական՝ 5-րդ համագումարը:
Համագումարի օրակարգը ներառում էր ԱԺԿ Կենտրոնական խորհրդի հաշվետվությունը 2014-2017թթ. գործունեության և կուսակցության առաջիկա անելիքների ու ռազմավարության մասին, վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի հաշվետվությունը, ԱԺԿ կենտրոնական խորհրդի, կենտրոնական վերստուգիչ – վերահսկիչ հանձնաժողովի կազմերի ընտրությունը, ԱԺԿ դիրքորոշումը՝ խորհրդարանի կողմից առաջիկայում Արցախի Հանրապետության նախագահի ընտրության հարցում:
Կանոնադրության համաձայն համագումարում տեղի է ունեցել կուսակցության բարձրագույն մարմինների ընտրությունները: Ընտրվել է 25 հոգուց բաղկացած Կենտրոնական խորհուրդ և երեք հոգանոց կենտրոնական վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողով: Կենտրոնական խորհրդի նախագահ է վերընտրվել Աշոտ Ղուլյանը:
Օրակարգային վերջին հարցով ելույթ է ունեցել ԱԺԿ Ստեփանակերտի քաղաքային խորհրդի նախագահի տեղակալ Սվետլանա Դավթյանը, ով համագումարին առաջարկություն է ներկայացրել լիազորել «Ժողովրդավարություն» խմբակցությանը հուլիսին խորհրդարանի կողմից նախագահի ընտրություններում առաջադրելու Բակո Սահակյանի թեկնածությունը:
«Ինձ համար դա մեծ պատիվ է և հպարտություն, որովհետև ես ձեզ երաշխավորում եմ մի մարդու, ով եղել է իմ աշակերտը և ով նախորդ տասը տարիներին իր գործով ու անցած ճանապարհով արդարացրել է Արցախի հայության առաջնորդը լինելու համաժողովրդական վստահությունը»,- նշել է Սվետլանա Դավթյանը:
Համագումարը միաձայն ընդունել է առաջարկը, ինչպես նաև կուսակցության առաջիկա անելիքների մասին որոշումը: