|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հունիսի 30-ին ընդունել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) Հարավային Կովկասի բաժնի ղեկավար Թերեզա Թալհամերին:
Նախարարը բարձր է գնահատել IRZ-ի հետ ՀՀ արդարադատության նախարարության համագործակցությունը և կարևորել Հիմնադրամի ցուցաբերած աջակցությունը ուղղված հատկապես քրեակատարողական ոլորտում իրականացվող բարեփոխումներին և փորձի փոխանակման աշխատանքներին: Թերեզա Թալհամերը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարության հետ ստորագրված համաձայնագրով իրականացված աշխատանքներն ու փոխգործակցության շարունակականության պատրաստակամություն է հայտնել:
Դավիթ Հարությունյանն անդրադարձել է նաև նոտարական ոլորտի բարեփոխումներին և նշել, որ նոտարների ներուժն օգտագործելով աշխատանքներ կտարվեն դատարաններին ուղղված գործերի քանակը նվազեցնելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով կներդրվի կատարողական մակագրության ինստիտուտը, իսկ նոտարներն իրավունք կստանան հաստատելու նաև իրավաբանական փաստը: Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են նոտարների վերապատրաստմանն ու գերմանացի գործընկերների հետ փորձի փոխանակմանն ուղղված մի շարք հարցերի: