|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Վերջին երկու տասնամյակում սպայական լավ «շկոլա» է ձևավորվել, որոնց մի մասը Հայաստանում ռազմական կրթություն ստացան (նաև քաղաքացիական մասնագիտություններով), մի մասն էլ ուսումը շարունակեց արտերկրի հեղինակավոր ռազմական հաստատություններում:
Այս սպաները եկան համալրելու-փոխարինելու դեռևս խորհրդային շրջանում կրթություն ու ռազմական մկրտություն ստացած սպայական անձնակազմի շարքերը: Պատահական չէր, որ ապրիլյան իրադարձությունների օրերին կառավարման օղակը բավականին արդյունավետ գործեց, սպայական անձնակազմը աչքի ընկավ կատարողական բարձր որակներով:
Շփման գծի տարբեր ուղղութուններով իրականացված օպերացիաներն ու դրանց արդյունքները պարզորոշ ի ցույց դրեցին սպայական անձնակազմի մասնագիտական ու մարդկային բարձր հատկանիշները: Հրամանատարական օղակը՝ ջոկի հրամանատարից մինչև ՊԲ հրամանատար ներդաշնակ էր գործում, ինչը մեծ նշանակություն ունեցավ արձանագրված հաջողություններում»: