|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում մշակույթի նախարարությունը ներառել է որոշում` հավանություն տալ Դիլիջան քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագծի և քաղաքի պատմական տարածքի, նրա առանձին հատվածների վերակառուցման և օգտագործման ծրագրի հայեցակարգից բխող խնդիրների իրականաց-ման միջոցառումների ծրագրին:
Միջոցառումների ծրագիրը ուղեցույց կհանդիսանա Դիլիջան համայնքի պատմա-մշակութային հիմնավորման նախագծի մշակման համար, ինչը թույլ կտա համակարգել և կանոնակարգել քաղաքի պատմամշակութային հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության խնդիրները՝ նպաստելով քաղաքի պատմագեղագիտա-կան գրավչության աճին, զբոսաշրջային երթուղիներում դրա ակտիվ ներգրավման և զբոսաշրջության զարգացման, ինչպես նաև քաղաքի բնակչության զբաղվածության հարցերի լուծմանը:
Պատմամշակութային հիմնավորման նախագիծը կազմում է Դիլիջան քաղաքի գլխավոր հատակագծի բաղկացուցիչը, որով հեռանկարում կապահովվեն պատմամշա-կութային հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և անվտանգ օգտագործման հնարավորությունները