|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը ներկայացրել է որոշում Տավուշի մարզի 2016-2019 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը հաստատելու մասին:
ՀՀ կառավարության որդեգրած տարածքային համաչափ զարգացվածության համատեքստում կարևոր նշանակություն ունեն մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը: Այս գործընթացում ՀՀ ՏԿԶՆ նախատեսում է միանման մեթոդիկայով մշակել և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել ՀՀ Տավուշի մարզի 2016-2019 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը: Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաuտանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի նիստի թիվ 38 արձանագրությամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության մարզերի զարգացման ծրագրերի կազմման ու իրականացման հայեցակարգով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» թիվ 111-Ն որոշման թիվ 1 հավելվածի 54-րդ կետով:
Որոշման ընդունումը կխթանի մարզային ենթակառուցվածքների բնականոն գործունեությանը, մարզի համայնքների շարունակական և համաչափ զարգացմանն ու ազգաբնակչության կենսապայմանների բարելավմանը:
«Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի 2016-2019 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կհաղթահարվեն տարածքային զարգացածության անհամաչափությունները և անհամամասնությունները: Ծրագրերի գործունեության արդյունքում նախատեսվում է մարզերում կրճատել աղքատությունը, զարգացնել ենթակառուցվածքները, բարենպաստ պայմաններ ստեղծել ՓՄՁ-ների զարգացման համար, որոնցով պայմանավորված կբարելավվեն մարզերի սոցիալ-տնտեսական պայմանները: