|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Վենեսուելայի Գերագույն դատարանի և ՆԳՆ-ի շենքերը հարձակման են ենթարկվել ուղղաթիռից. հայտնում է РИА Новости-ն:
Երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն կատարվածն ահաբեկչական գործողություն է անվանել և նշել, որ ուղղաթիռն ու հարձակումը գործած անձինք կգտնվեն: Նա հայտնել է, որ ուղղաթիռից շենքերի վրա նռնակներ են նետվել: Մադուրոն նշել է, որ երկրի զինված ուժերը պատրաստվածության են բերվել խաղաղություն պահպանելու համար:
Հարձակման հետևանքով վիրավորներ չկան:
Ըստ իշխանությունների` ուղղաթիռն առևանգել է ոստիկանական օդաչու Օսկար Պերեսը, ով կասկածվում է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության հետ կապ ունենալու մեջ: