|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Վենեսուելայի Գերագույն դատարանը հայտարարել է, որ ձեռքով ձայների վերահաշվարկ անելու մեխանիզմն անհնար է. հայտնում է Associated Press-ը:
Ըստ Գերագույն դատարանի նախագահ Լուիզա Մորալեսի` այդ մեխանիզմը, Սահմանադրության համաձայն, չի գործում, Վենեսուելայի ընտրական համակարգը, ինչպես նաև ձայների հաշվարկման գործընթացն ամբողջովին ավտոմատացված է: Ընդդիմության այդ առաջարկը առաջացրել է նաև Վենեսուելայի շատ բնակիչների վրդովմունքը:
Հիշեցնենք, որ Վենեսուելայի հանգուցյալ նախագահ Հուգո Չավեսին ժամանակավորապես փոխարինող Նիկոլաս Մադուրոն չնչին տարբերությամբ հաղթանակ է տարել ընդդիմության առաջնորդ Էնրիկե Կապրիլեսի նկատմամբ. Մադուրոն հավաքել է ձայների 50,8%-ը, իսկ Կապրիլեսը՝ 48,9%-ը: Կապրիլեսը չի ընդունում ընտրությունների արդյունքները և կեղծարարության մեջ է մեղադրում իշխանություններին: