|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության 2016թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն ներկայացնելու ժամանակ ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց, թե դրամաշնորհային մասով թերակատարումը ի՞նչ ազդեցություն է ունեցել մեզ վրա:
Ջանջուղազյանը պատասխանեց, որ դրամաշնորհների արձանագրումը 63% է կազմել, և նշեց, որ խոսքը 11 մլրդ դրամի մասին է: Խոսրով Հարությունյանը արձագանքեց, թե ինչ-որ նպատակ հետապնդո՞ւմ են, դրամաշնորհները ազդելու են համախառն ներքին արդյունքի վրա: «Ճիշտ կլինի սրա մասին այս լեզվով խոսենք իրար հետ»,- ասաց պատգամավորը:
Իսկ Ջանջուղազյանը նշեց, թե խոսքը 11 միլիարդի մասին է, որը չափազանց մեծ գումար է: