|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ԵԱՏՄ անդամակցությունն ավելի մեծ արդյունք տվեց, քան եվրոասոցացումը. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:
«Մենք գնահատել ենք եվրոասոցացման անցած երկրները՝ Վրաստանն ու Մոլդովան. ԵԱՏՄ-ն ավելի մեծ արդյունք տվեց, բայց, միևնույն է, ՌԴ ազդեցությունը տարածաշրջանի երկրների վրա մեծ է, և ԵԱՏՄ-ին միանալը մեծ արդյունք տվեց»,- նշեց նա:
Փոխվարչապետի խոսքով`մինչև ԵԱՏՄ անդամակցությունը ևս ՀՀ-ն ՌԴ-ի հետ առևտուր անում էր, մինչդեռ անդամակցությունից հետո որոշ առավելություններ տրվեցին: «Հիմա Մաքսային միության մեջ ենք, ինչի հետևանքով մաքսային ձևակերպումները թեթևացել են, մաքսատուրքը նվազել է: Համաշխարհային բանկն ասում է, որ գործարարությամբ զբաղվելու համար մենք առևտրային պայմանների բարելավում ենք ունեցել, որը մաքսային պայմանների բարելավման հետ է կապված», - հավելեց Վաչե Գաբրիելյանը: