|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը ցանկանում է, որ բոլոր լրագրողներին նույն ձևով, նույն ոճով ջուր առաջարկեն, այն ժամանակ կտեսնի, թե լրագրողները իրենց ինչ ձևով կպահեն: Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում` պատասխանելով հարցին՝ կոռե՞կտ էր արդյոք բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի պահվածքը ակտիվիստների նկատմամբ:
«Պետք չէ մարդկանց հրահրել, որ նրանք ափերից դուրս գան»,- ասաց Վաչե Գաբրիելյանը:
Հարցին՝ նորմա՞լ է արդյոք նախարարի` «ականջներդ կկտրեմ» արտահայտությունը, նա պատասխանեց, որ Արամ Հարությունյանը դա փոխաբերական իմաստով է ասել:
«Դուք պատկերացնո՞ւմ եք, որ որևէ մեկը մեկ այլ մարդու ականջները կտրի: Դա, բնականաբար, ցավալի արտահայտություն է: Ես էլ եմ ցավում այդ արտահայտության համար, բայց պետք չէր նաև հրահրել»,- ասաց Վաչե Գաբրիելյանը: