|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Երեկ գիշեր կրակոցներ են հնչել Գյումրիում, ինչի հետևանքով մեկ անձ հրազենային վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Գյումրիում գործող «Պոնչիկ-մոնչիկ» սրճարանի դիմաց:
Ոստիկանությունից Yerkir.am-ին հայտնեցին, որ հունիսի 25–ին` ժամը 22:50–ին, Գյումրիի Սայաթ-Նովա փողոցի 7 հասցեում կրակոցներ են հնչել: Ավելի ուշ Գյումրիի ԲԿ-ից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ որովայնի մասում ստացած վնասվածքով իրենց մոտ է տեղափոխխվել 1987-ին ծնված մի երիտասարդ: Դեպքին մասնակից անձանց շրջանակը ճշտված է, իրականացվում են որոնողական աշխատանքներ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում: