|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը հունիսի 20-ին ընդունել է ԵԽ ներքին վերահսկողության տնօրինության գնահատողներ Քոլին Ուոլին եւ Մարիա Գոլդմանին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան:
Հյուրերը նշել են, որ իրենց այցի նպատակն է գնահատել ԵԽ աշխատանքի արդյունավետությունն անդամ պետություններում. ուսումնասիրման առանցքում այս տարի կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտն է:
Արփինե Հովհաննիսյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը տարբեր ուղղություններով եւ կարեւորել համատեղ իրականացվող ծրագրերի շարունակականությունը նաեւ խորհրդարանական ձեւաչափով: Հյուրերի խնդրանքով տիկին Հովհաննիսյանը մանրամասն ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարի հարցում մեր երկրում իրականացվող բարեփոխումները, այդ թվում` խորհրդարանի կողմից ընդունված մի շարք օրենքներով նախատեսված կարգավորումները: ԱԺ փոխնախագահն այս համատեքստում կարեւորել է միջազգային գործընկերների, հատկապես Եվրոպայի խորհրդի աջակցությունը կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված օրենքներն ինստիտուցիոնալ տեսանկյունից արդյունավետորեն կյանքի կոչելու հարցում:
Արփինե Հովհաննիսյանը եվրոպացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր, այդ թվում անդրադարձել է դատաիրավական ոլորտի բարեփոխումներին եւ համագործակցության ծրագրերին: