|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հունիսի 19-ն ազատամարտիկ Արթուր Կարապետյանի ծննդյան օրն է, այսօր նա կդառնար 50 տարեկան:
Արթուրը Պետական տնտեսագիտական համալսարանի 4-րդ կուրսի ուսանող էր, երբ հայրենիքը պաշտպանելու համար մեկնեց Արցախ` Շահումյանի շրջան: Որպեսզի խուսափի հաճախակի իրականացվող անձնագրային ռեժիմի ստուգումներից, Արթուրը նույն թվականին փոխում է գրանցման վայրը եւ դառնում Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի բնակիչ: Հենց այդ ժամանակ էլ ծանոթանում է Թաթուլ Կրպեյանի հետ եւ մինչեւ կյանքի վերջ մնում է նրա հավատարիմ ընկերն ու զինակիցը:
Արթուրի վերջին մարտը Գետաշենում էր, որի պաշտպանությունը կազմակերպել եւ ղեկավարում էր իր զինակցի` Թաթուլ Կրպեյանի հետ: Ի հիշատակ Արթուրի՝ այսօր նրա ընկերներն ու հարազատները հարգանքի տուրք կմատուցեն «Եռաբլուր» պանթեոնում, իսկ երեկոյան 19:00-ին՝ «Մետրո» թատրոնում տեղի կունենա նրան նվիրված հուշ- երեկո:
Աղբյուրը՝ Երկիր Մեդիա