Փոխարժեքներ
24 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.54 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.6972 |
GBP | ⚊ | £ 510.19 |
GEL | ⚊ | ₾ 140.81 |
Հունիսի 18-ին, ժամը 9.40-ի սահմաններում, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Սաֆարյան փողոցի վերջնամասում՝ «Հուշարձանի» մոտ, շարժիչը գործի դրած վիճակում վարորդը խոտհնձիչ «Ե-302» մակնիշի ավտոմեքենայով կանգ է առել, իջել է հանդիպած արգելքը վերացնելու, այդ ընթացքում ավտոմեքենան ինքնաբերաբար տեղից շարժվել և հարվածել է 1981 թ. ծնված Սարգիս Սոսյանին:
Վարորդը ավտոմեքենայով Ս. Սոսյանին տեղափոխել է հիվանդանոց, որտեղ նա գիտակցության չգալով՝ մահացել է:
Կատարվում է քննություն: