|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովում Հայաստանի և Ադրբեջանի նախագահության կապակցությամբ` Եվրոպայի խորհորդը հույս է հայտնում, որ կողմերը վերջ կտան փոխադարձ մեղադրանքներին և կանցնեն կառուցողական երկխոսության. ըստ Turan գործակալության` այսօր Ստրասբուրգում ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի բացման կապակցությամբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԵԽԽՎ մանախագահ Ժան Կլոդ Մինյոնը:
«Հինգ ամսից Հայաստանը նախագահելու է ԵԽ նախարարների հանձնաժողովը, այնուհետեւ կնախագահի Ավստրիան, որից հետո` Ադրբեջանը: Ես երկու երկրների պատվիրակություններին արդեն ասել եմ, որ եթե նրանք քայլեր չձեռնարկեն ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ, ապա Եվրոպայի խորհրդին շատ դժվար կլինի Հայաստանի և Ադրբեջանի նախագահության ընթացքում: Շատ կցանկանայի այցելել երկու երկրներն էլ: Այնպիսի զգացողություն ունեմ, որ հարցը կարող է տեղից շարժվել»,- ասել է Մինյոնը: