|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հունիսի 19-ին` ժամը 07:06-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չարենցի և Խանջյան փողոցները միացնող թունելի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes C200» մակնիշի 01 FQ 707 պետհամարանիշով ավտոմեքենան և «MAN Sprinter» մակնիշի DZ-411-ZD պետհամարանիշով (վարորդ՝ Գ. Ս.) ավտոբաքը, ինչի հետևանքով «Mercedes C200» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1992 թ. ծնված Ա. Ն.-ը և ուղևորներ՝ 1992 թ. ծնված Ա. Ա.-ը, 1990 թ. ծնված Ա. Պ.-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածներին, ովքեր հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:
Տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար: