|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Հունիսի 17-ին, ժամը 19:34-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի Ղռեր կոչվող հանդամասում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:38-ին, մարվել՝ 21:48-ին:
Այրվել է 70 հա խոտածածկ տարածք, ջերմահարվել՝ 100 ընկուզենու տնկի:
***
Հունիսի 16-ին, ժամը 14:19-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Մոզ թաղամասի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:43-ին, մարվել՝ 15:15-ին:
Այրվել է մոտ 0,5 հա խոտածածկույթ: