|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, հունիսի 16-ին, տեղական ժամանակով ժամը 17:41-ին (Գրինվիչի ժամանակով` 13:41-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.000 և արևելյան երկայնության 48.530 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Բաքու քաղաքից 131 կմ հյուսիս-արևմուտք, Գաբալա քաղաքից 57 կմ արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ:
Երկրաշարժը զգացվել է ԼՂՀ-ում ՝ Հադրութ քաղաքում, 2-3 բալ ուժգնությամբ:
Երկրաշարժի էպիկենտրոնը ՀՀ պետական սահմանից գտնվում է 228 կմ հեռավորության վրա: