|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հունիսի 13-ին, ժամը 09:17-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Բաղրամյան թաղամասում գտնվող բենզալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան հայտնվել է երկաթգծի վրա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևանյան խճուղու թիվ 18 հասցեի մոտակայքում «ՎԱԶ-2107» մակնիշի 10 OS 763 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1996 թ. ծնված Ս. Բ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվելով (մոտ 5 մ) ձորակը՝ հայտնվել երկաթգծի մոտակայքում. վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից: Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել վարորդին, ով հոսպիտալացվել է Ալավերդու ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: