|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Օրեր առաջ աշխարհահռչակ սիրված օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին համերգ է կազմակերպել իր հայրենի Կրասնոյարսկ քաղաքում: Այդ համերգը մի քանի անգամ հետաձգվել էր երգչի հիվանդության պատճառով, սակայն Կրասնոյարսկի բնակիչները համբերատար սպասել են իրենց սիրելի երգչին:
Արդեն երկու տարի է, ինչ Խվորոստովսկին պայքարում է ծանր հիվանդության` ուղեղի ուռուցքի դեմ: Սակայն նրա հիասքանչ ձայնը, լայն ժպիտը, ֆենոմենալ կենսուրախությունը շարունակում են հիացնել: Բեմ դուրս գալով երգիչը արել է ավելին, քան հնարավոր է:
Նա դուրս է եկել բեմ` դժվարությամբ քայլելով, վիրակապած ձեռքով, խոսել դժվարությամբ, բայց` ջերմությամբ: Հանդիսատեսը չի կարողացել զսպել հուզմունքը: