|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Երեխաներին մաշում է հոդացավը» հոդվածը, որ տպագրվել էր մարտի 24-ին «Երկիր»-ի 51-րդ համարում, բավական մեծ արձագանքներ ունեցավ:
Ընթերցողներից Նշան Աբասյանը առաջարկեց առցանց` սոցիալական ցանցերի միջոցով, դրամահավաք կազմակերպել եւ օգնել Ոսկեվան գյուղում ապրող 6-ամյա եւ 7-ամյա տղաներին, ովքեր տառապում են հոդացավով:
Հիվանդության պատճառով երեխաների մոտ առաջ են եկել սրտի եւ նյարդային համակարգի հետ կապված լուրջ խնդիրներ: Իսկ բուժման համար Երեւան հասնելու եւ այստեղ որոշ ժամանակ ապրելու համար գումար է պետք: Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:
Ժամեր առաջ սկսվել է դրամահավաքը, եւ արդեն արձագանքողներ կան: Մարդիկ, ովքեր ցանկանում են օգնել երեխաներին եւ նրանց մորը` Գայանեին, ով միայնակ է հոգում բազմանդամ ընտանիքի հոգսը, կարող են զանգահարել (095) 624-687 եւ (091) 599-842 հեռախոսահամարներով: