|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ջրացատկի Հայաստանի հավաքականը պատրաստվում է հունիսի 12-18-ը Կիեւում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը ՀԱՕԿ լրատվականին հայտնեց թիմի կազմը: Աշխարհամասի առաջնությանը կմասնակցեն Լեւ Սարգսյանը, Ազատ եւ Վլադիմիր Հարությունյան եղբայրները.
«Եղբայրները կմրցեն սինքրոն ցատկում, իսկ աշտարակացատկում հանդես կգան Լեւ Սարգսյանն ու Վլադիմիր Հարությունյանը: Ազատն այդ մրցաձեւին չի մասնակցի, քանի որ ամեն երկիր իրավունք ունի ներկայացնելու երկու մարզիկ: Բացի այդ, Ազատը վնասվածքից ամբողջությամբ դեռ չի ապաքինվել: Չեմ ցանկանում շատ ծանրաբեռնել նրան:
Լավագույն վեցյակի մեջ տեղ գտնելը մեզ համար գերազանց արդյունք կլինի, քանի որ շատ հզոր երկրներ են մասնակցելու: Ինձ համար կարեւոր է, որ տղաները կարողանան իրենց արժանի միավորներ վաստակել»,- ասաց Հրաչյա Չանդիրյանը:
Ջրացատկորդները Կիեւ կմեկնեն հունիսի 12-ին: