|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.82 |
| EUR | ⚊ | € 444.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.9178 |
| GBP | ⚊ | £ 508.28 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
ԱԺ-ում քվեարկության դրվեց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննսիայնի և կառավարության կողմից համատեղ ներկայացված` «Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը վարման կարգով ելլույթ ունեցավ և նշեց, որ, ինչպես արդեն նշել է Էդմոն Մարուքյանը, իրենք կողմ են քվեարկելու այս օրինագծին, ապա հավելեց, որ հուսով է` Մարուքյանի դիտարկումներից հետո Հանրապետականը չի վախենա և դեմ չի քվեարկի:
Եվ այսպես` օրինագիծն ընդունվեց ձայների` 92 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ: